Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում գրեթե բոլոր ապրանքատեսակների գներն օր օրի բարձրանում են: Ասել է թե՝ գնաճային ճնշումն արդեն մի քանի ամիս է՝ չի նահանջում: Իշխանությունն ասում է, թե թանկացումները հիմնականում ԵԱՏՄ մաքսային կանոններով են թելադրված։ Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը և՛ ո՛չ էլ կենսաթոշակը: Սա դեռ հարցի մի կողմն է։

Պարզվում է՝ Երեւանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներն ավելի թանկ են վաճառվում, քան, օրինակ, Ռուսաստանի հարավում գտնվող Կրասնոդարում։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց տեղի մեր հայրենակիցներից ճշտել որոշ ապրանքատեսակների գներ. ըստ այդմ՝ մեկ հատիկ հավկիթը ՌԴ Կրասնոդարի շրջանում արժե 70-75 դրամ, իսկ մեզ մոտ այն խանութների մեծ մասում 90 դրամից չի նվազում՝ հասնելով 110-120 դրամի։

Նույն պատկերն է նաեւ թռչնամսի ոլորտում. Կրասնոդարի խանութներում մեկ կգ հավի միսը վաճառվում է 945-1050 դրամով, իսկ Երեւանում այն արժե 1300-1400 դրամ։ 1 լիտր ձեթի գինը Կրասնոդարում կազմում է 1050 դրամ, բայց հայաստանյան խանութներում այն գերազանցում է 1200-1300 դրամը։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ Հայաստանում ապրանքները կարող են ավելի թանկ լինել, որովհետեւ մեր վերամշակումները էներգակիրների առումով թանկ են վարում, քան Ռուսաստանում։

«Մեր ապրանքների մի մասի ներմուծումը պայմանավորված է դրսի գներով, հետո Ռուսաստանն ինքնաբավ պետություն է, Կրասնոդարի գյուղատնտեսությունը հարուստ է։ Հաշվի առեք տրանսպորտային բարձր գները, մանավանդ հիմա, երբ դոլարի փոխարժեքը բարձրացել է, եւ տրանսպորտի գները, միջազգային փոխադրումները նույնպես թանկացել են։

Երբեք ԵԱՏՄ անդամ երկիր լինելը չի նշանակում, որ բոլոր տեղերում գները պետք է նույնը լինեն։ Հետո հարկային քաղաքականությունն է տարբեր, բերում ենք ԵԱՏՄ անդամ երկրներից, ճիշտ է, մաքսատուրք չենք վճարում, բայց ավելացված արժեքի հարկը բարձր է, իսկ Ռուսաստանում դրանք դիֆերենցված են»,- պարզաբանեց մասնագետը։

Իսկ, ահա, մեկ այլ տնտեսագետի՝ Թաթուլ Մանսերյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական շուկա է եւ ճգնաժամային, այդ թվում նաեւ պարենային ճգնաժամի երեւույթներ են լինում, ապա անդամ երկրները իրար հետ համագործակցելու եւ բացը լրացնելու որեւէ խնդիր չպետք է ունենան. «Նույն ձևով Հայաստանը կարող է թռչնամիս արտահանել այն ժամանակ, երբ ավելցուկ կլինի, եւ առաջին հերթին մյուս գործընկերները պետք է սպառեն։

Եթե այսպիսի թռիչք են ապրում գները, եւ վերահսկողական գործառույթ չի իրականացնում պետությունը, ապա պետք է հաշվի առնել՝ գոնե այդ գործարար առումով գրագիտությունը կամ իրազեկվածությունը պետք է բարձր լինի, որ մարդիկ կարողանան օպերատիվ այդ հարցը կարգավորել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: