Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր
Վազող տողեր

Արցախի նախագահը հետմահու «Մարտական խաչ» շքանշաններ և մեդալներ է շնորհել ՀՅԴ կամավորական ջոկատի նահատակներին

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար՝ ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 28 զոհված մարտիկներ հետմահու արժանացել են «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների և «Արիության համար մեդալների:

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում ապրիլի 14-ին կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի հրամանատար Հարմիկ Հովսեփյանը և գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանը։

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների հետմահու արժանացել են Մհեր Հարությունյանը, Գեղամ Մուշեղյանը, իսկ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանների՝ Քրիստափոր Արթինը, Կիմ Խաչատրյանը, Մայիս Նազարյանը։

Գումարտակի մյուս զոհված մարտիկներին շնորհվել են «Արիության համար» մեդալներ։

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, Վիտալի Բալասանյանն իր հարգանքի խոնարհումը հայտնելով զոհվածների հարզատներին՝ հավաստիացրեց, որ առկա քաղաքական, ռազմական ու սոցիալ-տնտեսական դժվարությունները կհաղթահարվեն կարճ ժամանակում:

«Մենք զինվորագրվել ենք մեր երկրին՝ մեր Մեծ Հայաստանին՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, համոզված եղեք, որ մենք հաղթելու ենք և դուրս ենք գալու այս ծանր վիճակից: Կրկնակի խոնարհումս մեր նահատակված ընկերների հարազատներին: Մենք միշտ ձեր կողքին ենք: Վստահ եմ, որ հայուհու արգանդը միշտ ծնելու է հերոսներ»,-ասաց Բալասանյանը՝ ապա դիմելով զոհվածների երեխաներին, հավաստիացրեց, որ հաղթանակած երկիր է հանձնվելու նրանց:

«Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանի խոսքով՝ անկախության ու ազատագրման ճանապարհի յուրաքանչյուր պահը պետք է դաս լինի՝ նույն սխալներն այլևս չգործելու համար։

«Պարտավոր ենք ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը։ Պարտավոր ենք կռիվը շարունակել և հաղթել»,-մասնավորապես, ասաց Մարգարյանը։

Արարողությանը ցուցադրվել է նաև «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի անցած մարտական ուղու մասին պատմող փաստագրական տեսաֆիլմ: Մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, գումարտակի երեք վաշտերը մասնակցել են հյուսիսային ուղղությամբ Մատաղիսի, Վարանգաթաղի և այլ հատվածների պաշտպանական մարտերին՝ տալով 28 զոհ ու վիրավորներ: