Անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից։
Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1542 է։