Բաժանմունքում սա սկսում ա լացել, թե ինձ չծեծեք էլի, ես Սեդրակի (կամ Լյովկայի) ընկերն եմ. Գոհար Վեզիրյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին
Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի լուսանկարն ու կից գրել է.
«էս գյադուն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ոստիկանություն են տանում: Բաժանմունքում սա սկսում ա լացել, թե ինձ չծեծեք էլի, ես Սեդրակի (կամ Լյովկայի) ընկերն եմ:
Ոստիկանները ճշտում են. Քոչարյանի տղաներից մեկն ու մեկը ասում ա՝ դե ձեռք չտաք: Ու տենց խրոխտ կեցվածքով սա դուրս ա գալիս բաժանմունքից՝ նեղ շրջանակներում պատմելով, թե ոնց ա դիմացել կտտանքներին ու ցուցմունք չի գրել:
էն ժամանակ սա իշխանություն չէր, իսկ ընդդիմադիր շրջանակները սրան լուրջ չէին վերաբերվում: …. Բայց մեղք ա, շատ ա…»։
