Ուկրաինան Ղրիմի սահմանների մոտ հակաահաբեկչական զորավարժություն կանցկացնի
Ուկրաինացի զինծառայողները Խերսոնի շրջանում վարժանքներ են անցկացնում։ Հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացվեն նաև Ղրիմի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը:
Զորավարժությունների ընթացքում փորձարկվելու է քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը: Ուկրաինայի անվտանգության ծառայության պաշտոնական կայքը հայտնում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ծովային նավահանգիստների, օդանավակայանների, կամուրջների, գազի աշտարակների և էլեկտրաէներգիայի մատակարարման կառույցների պաշտպանությանը։
Մասնակիցների թվի վերաբերյալ տեղեկությունը չի հստակեցվել: