Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգը, հայտնել մտադրություն դաշնակցային կապերն ամրապնդելու մասին։ Հեռախոսազրույցի մասին մասնավորապես նշվում է․
«Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ կարևոր հարցեր: Խոսվել է նաև ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար»:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-14-ին Լուկաշենկոն գտնվում էր Բաքվում, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։