«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին
Հասարակություն

Այսօր Արա Աբրահամյանի ծննդյան օրն է

Ռուսաստանի հայերի միության նախագահ, հասարակական գործիչ, բարեգործ, գործարար Արա Աբրահամյանն այսօր դառնում է 64 տարեկան։ Նա ծնվել է Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում՝ բժիշկների ընտանիքում։

Ավարտել է Երևանի պետական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետը։

Արա Աբրահամյանը մեծապես նպաստել է թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ Ռուսաստանի Դաշնության մշակութային և տնտեսական կյանքի զարգացմանը։ Նա հիմնել է բազմաթիվ ընկերություններ, հիմնադրամներ և նախաձեռնել կարևոր բարեգործական և մարդասիրական ծրագրեր։ Նա մասնակցել է տարբեր մարդասիրական նախաձեռնությունների՝ աջակցելով դժբախտության մեջ գտնվող բազմաթիվ մարդկանց։

Մասնավորապես.

2005 թվականին Հասարակածային Գվինեայում և Նիգերիայում ձերբակալված հայ օդաչուները և ռուս նավաստիները կալանքից ազատ արձակվեցին Արա Աբրահամյանի անձնական միջամտության և գործուն դիվանագիտական ջանքերի շնորհիվ։

Արա Աբրահամյանի բարեգործությամբ իր հայրենի գյուղում՝ Մալիշկայում, 2000 թվականին կառուցվում է Ս. Աննա հայկական եկեղեցին և հայ - ռուսական բարեկամության թանգարանը։ Նա նաև աջակցել է գյուղի դպրոցի կառուցմանը և նորագույն սարքավորումներով վերազինմանը։ Նմանատիպ դպրոցաշինական մեկ ծրագիր էլ իրականացվել է Ստեփանակերտում։ Իր հայրենի Վայոց ձորի բազմաթիվ դպրոցներում նրա աջակցությամբ բացվել են համակարգչային դասարաններ՝ հագեցած նորագույն մոդելների համակարգիչներով և այլ սարքավորումներով։ Արա Աբրահամյանը մեծագույն ուշադրություն է դարձնում կրթությանը և նպատակ ունենալով պահպանել հայերենը Ռուսաստանի հայ գաղթօջախներում՝ հատկապես աջակցում է հայերեն լեզվի ուսուցմանը դպրոցահասակ երեխաների շրջանում։

Նա անում է ամեն ինչ միջմշակութային և միջկրոնական հարցերում խաղաղություն և փոխըմբռնում պահպանելու համար։ 2001 թվականին Երևանում Արա Աբրահամյանի միջոցներով բացվեց «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանը։

Արա Աբրահամյանի ֆինանսական աջակցության շնորհիվ երկու բնակելի շենք՝ 130 բնակարաններով գնվեցին և նվիրաբերվեցին անտուն փախստականներին։ 2000 թվականից ի վեր «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահն է։ 2003 թվականին ընտրվել է հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ։ 2003 թվականին ստեղծել է «Գործարարների Ռուսաստան-Արգենտինա Խորհուրդը» և ներկայումս հանդիսանում է նրա համանախագահը՝ ռուսական կողմից։ «Ֆրանկո-ռուսական» ասոցիացիայի համանախագահն է։

ՅՈՒՆԵՍԿՕՅԻ բարի կամքի դեսպան է։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հանրային պալատի ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության կոմիտեի անդամ է։ «Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոն» միջտարածաշրջանային հասարակական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է (խորհրդի նախագահն է Արթուր Օչերետնին)։

NEWSPRESS.am-ը շնորհավորում է Արա Աբրահամյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։