Չեխիայի նախագահը դեմ է Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերմանը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը սխալ է համարում Աֆղանստանից Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների զորքերի դուրսբերումը։ Այս մասին այսօր հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Իրժի Օվչաչեկը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը կսկսվի Մայիսի 1-ից, որը կտեւի մի քանի ամիս:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները չորեքշաբթի երեկոյան կայացած հանդիպմանը պայմանավորվել են ստորաբաժանումների դուրսբերման մասին:
Չեխական ռազմական գերատեսչության ղեկավար Լյուբոմիր Մեթնարը նշել է, որ մոտ ժամանակներս չեխական զինուժը կսկսի դուրս բերվել Աֆղանստանից։