Պակիստանի արտգործնախարարը ԱՄՆ-ին կոչ է արել Թալիբանի հետ քննարկել զորքերի դուրսբերումը
Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին ԱՄՆ-ին կոչ է արել Թալիբանի հետ քննարկել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։
Նրա խոսքով`Միացյալ Նահանգների ներկայացուցիչները պետք է երկխոսություն վարեն թալիբների հետ «որպես գործընկեր»: Պակիստանի արտգործնախարարը նաև պարզաբանել է, որ աջակցում է զորքերի կանոնավոր դուրսբերմանը, և ոչ թե հապճեպ դուրսբերմանը։
Ավելի վաղ Վաշինգտոնը նախատեսում էր իր զորամասերը Աֆղանստանից դուրս բերել մինչև մայիսի 1-ը ՝ համաձայն նախորդ տարվա կնքված համաձայնության։