Որոշ ուժերի կողմից փորձ է արվում խաթարել պատվաստումների նկատմամբ վստահությունը, ինչի դեմ մենք շատ լուրջ պայքար ենք տանելու. ԱՆ նախարար (տեսանյութ)
Ցավոք, բոլոր գործադրվող ջանքերին ի հակառակ՝ որոշ ուժերի, որոշ մարդկանց կողմից փորձ է արվում խաթարել պատվաստումների նկատմամբ վստահությունը, ինչի դեմ մենք շատ լուրջ պայքար ենք տանելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Արդեն իսկ մի քանի օր է՝ մեկնարկել է լայնածավալ պատվաստումների գործընթացը: Մեր քաղաքացիներն ացելում են իրենց տեղամասին պոլիկլինիկա, ստանում պատվաստումը: Պատվաստումը ստանալուց հետո կես ժամ գտնվում տվյալ բժշկական կազմակերպությունում՝ հսկողության տակ, այնուհետև անցնում իրենց առօրա կյանքին»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում