Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր

Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ հարցեր քննարկեմ․ Սեյրան Օհանյան

Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում մոբիլիզացիայի հարցի հետ կապված Նիկոլ Փաշինյանին ասել եմ․ «Սա ձեր հարցն է, գնացեք, կատարեք, հաղթեք, ուզում եք դրանից հետո ինձ տարեք 20 տարի նստեցրեք»։ Ոչ մի բան էլ չարեց։ Նա երկիրը պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ ու դրանից հետո էլ ղեկավարում է փողոցային ձևով ու ոտքի վրա։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում հետ զրուցել ենք Փաշինյանի նախօրեի և իրեն առնչվող այլ հայտարարությունների մասին։

Նախօրեին Փաշինյանը հիշեցրեց մի օպերացիայի մասին և խոսեց գեներալներից մեկի որդու մասին։ Սլաքներ ուղղվեցին դեպի Ձեզ։ Շուշիի առնչությամբ էլ Փաշինյանն ասաց, որ շատ հարցեր ունի։ Ձեզ կամ Ձեր որդուն այս ընթացքում երբևէ կանչե՞լ են հարցաքննելու, որպեսզի ձեզանից իրականությունն իմանան։


Իշխանությունից ոչ մեկն ինձնից չեն փորձել բան պարզել։ Կարծում եմ, պարզելու բան էլ չունեն, որովհետև մարտական գործողություններն իրենք են ամբողջությամբ ղեկավարել, վերահսկել են իրենք։ Ես պարզապես իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, ես պատրաստ եմ տեղեկություններ տալ, որովհետև 44 օրից 40-ն այնտեղ եմ եղել։ Կարող եմ վերլուծություններ անել և տեղեկություններ տրամադրել։

Ինչու՞ են սլաքները հենց Ձեր և Ձեր որդու դեմ ուղղում։

Նրանք 2 նպատակ ունեն․ իրենց ձախողումներ ի համար փորձելու են մեղավորներ գտնել, այն մարդկանց են սլաքներն ուղղում, ովքեր այս պատերազմում պատասխանատու չեն եղել։ Քանի որ ես ամեն անգամ ստիպված եմ լինում նրանց հայտարարություններին պատասխանել և հրաժարական պահանջողների մեջ եմ, սլաքններն ինձ վրա են ուղղում։ Բայց շատ վատ է, որ իմ պատճառով փորձում են նաև մերթընդմերթ իմ ընտանիքի, տղաների վրա սլաքներ ուղղել։ Ես երբևէ որևէ քննադատության ժամանակ որևէ մեկի ընտանիքին չեմ անդրադառնում, դա սխալ է, տղամարդուն վայել չէ։

Երեկ ԱԽ-ը հրապարակեց պատերազմի օրերին նիստերից մեկի ձայնագրության որոշ հատվածներ, որոնք առնչվում էին Օնիկ Գասպարյանի հայտարարություններին։ Մտահոգիչ չէ՞, որ ներքին առճակատման համար գաղտնի տեղեկություններն է իշխանությունը հրապարակում։

Անշուշտ, մտահոգիչ է, բայց այլ բան ևս անհանգստացնող է։ Ասում են, որ ԱԽ նիստում նախատեսված չի եղել, որ ԳՇ պետը պիտի խոսի։ Պատերազմի ժամանակ, երբ չափազանց լարված իրավիճակ է ԱԽ-ում, ի՞նչ են քննարկում, եթե չպետք է խոսի, և չպետք է ներկայացնի իրադրությունը ԳՇ պետը, որը ռազմական ողջ համակարգի համար է պատասխանատու։ Երկրորդը՝ երկրի ղեկավարը, որ դառնում է գերագույն հրամանատար, պիտի ստեղծի իր ռազմակայանը և 24 ժամյա ռեժիմով 44 օրը ղեկավարի այն, ոչ թե ԱԽ-ը, կառավարությունը, ԱԺ-ը։ Օրուգիշեր պետք է աշխատեին, որպեսզի ճիշտ որոշումներ ընդունեին։

Փաշինյանը, իր թիմակիցները վերջին շրջանում անընդհատ առաջ են տանում թեզը, թե 7 շրջանները վաղուց էին հանձնված։ Դուք պաշտպանության նախարար եք եղել, Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղե՞լ է որևէ հրահանգ, քննարկում, խոսկացություն, որ պետք է 7 շրջանները հանձնելուն նախապատրաստվել։

30 տարիների ընթացքում բանակցային բավականին լուրջ ներուժ է կուտակվել, փորձառու անձնավորություններ կան, որոնք բանակցել են փաստաթղթերի շուրջ(կապ չունի տվյալ դեպքում ինչ փաստաթղթի)։ Յուրաքանչյուր կողմ բանակցել է՝ առաջ տանելով իր երկրի շահը։ Իսկ մեր երկրի շահերը մշտապես առաջնահերթ են եղել՝ հիմնվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի վրա։ Մնացած խնդիրները բանակցություններով պետք է լուծվեին։ Նախարարի պաշտոնը զբաղեցնելու ողջ ընթացքում երբևէ իմ ղեկավարությունից անմիջական հրաման, թե գնացեք, պատրաստվեք, շրջանները հանձնելու ենք, չի եղել։ Նման որևիցե մի ցուցում երբևէ չի եղել։ Դեռ ավելին, ես միշտ առաջ եմ տարել այն թեզը, որ պաշտպանական կառույցները, անվտանգությունը պիտի ամրապնդել։ Պետք է արագ տեմպերով Արցախն ինտեգրել Հայաստանի հետ՝ առաջնային համարելով պատմամշակութային, պատմաիրավական ենթակառույցների զարգացումը, տնտեսության ինտեգրումը և անշուշտ, պաշտպանական և անվտանգային համակարգը։ Եվ այս ամենը կատարվել է։ Որպես նախարար, իմ խնդիրը եղել է Հայաստանի և Արցախի պաշտպանության, անվտանգության ապահովումը, ինչը իրականացվել է։ 20 տարի ծառայել եմ Արցախում, որից 7,5 որպես Արցախի պաշտպանության նախարար։

Երեկ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը Հ1-ի եթերում հայտարարեց, որ իր և Սամվել Բաբայանի հետ Ձեզ կրկին հրավիրում է քննարկելու պաշտպանության խնդիրները, բանակին առնչվող հարցերը։ Դուք ինչու՞ եք առաջին հրավերը մերժել և պատրա՞ստ եք այդ ձևաչափով մասնակցել քննարկմանը։

Պատերազմի ժամանակ Անդրանիկ Քոչարյանին մեկ անգամ տեսել եմ Արցախում, ասել եմ՝ զբաղվեք մոբիլիզացիայով։ Պետրոս Ղազարյանը մի անգամ զանգահարել ու ասել է, որ ուզում է անվտանգության խնդիրներն ինձ հետ քննարկել։ Ես ասել եմ՝ զբաղված եմ։ Նա տեղեկացրել է, որ Սամվել Բաբայանին ու Անդրանիկ Քոչարյանին էլ է ցանկանում հրավիրել։ Հետագայում պարզվում է, որ ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ Անդրանիկ Քոչարյանն է այդ ամենը նախաձեռնել։ Այնինչ, Քոչարյանն ինձ հետ կապ ուներ, նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ունեինք։ Երբ պաշտպանության նախարար եմ եղել, մենք պարբերաբար հանդիպել ենք, խնդրանքներ են եղել։

Իր խնդրանքով նույնիսկ որոշ անձանց վերականգնել եմ ծառայության, որոնք բանակից դուրս էին եկել։ Երեկ իր խոսքում Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե կրկին հրավիրում է ինձ քննարկման։ Ես զանգահարել եմ իրեն, հարցնելու, թե ե՞րբ ես ինձ հրավիրել, որ նորից ես հրավիրում։ Իմ հեռախոսազանգերին չի պատասխանել։ Եթերում ասում է, թող գա, մի հատ հարցնեմ, տեսնեմ․․․ու կենցաղային հարցեր է տալիս։ Եթե Անդրանիկ Քոչարյանի համար կենցաղային հարցերն են անվտանգության քննարկման համար հիմք հանդիսանալու, նշանակում է, որ իրենց ոչ թե անվտանգային հարցերն են հետաքրքրում, այլ ուզում են մարդկանց պիտակավորել, էլի հին-նոր անել։ Այս պարագայում, քանի որ դուք հարցը տվեցիք, օգտվելով առիթից պիտի մի քանի եզրակացություններ անեմ․ Անդրանիկն ո՞վ է, որ ես գնամ իր հետ քննարկեմ հարցեր։ Եթե Սամվել Բաբայանի հետ ուզում է քննարկել հարցեր, ինչու՞ նրան չի հրավիրում այդ հանդիպման, թող իրենց ուսապարկերի թիմից էլ մարդկանց ավելացնի ու քննարկի։ Եթե Անդրանիկ Քոչարյանը նախկինում ինձ հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել, հիմա նա, որպես անձնավորություն, ինձ համար գոյություն չունի այլևս։ Շատ վատ է, որ կանայք տղամարդ են դառնում, վատ է նաև, որ տղամարդիկ կանացի հատկանիշներ են ձեռք բերում։ Իսկ ինքը բամբասկոտ, կանացի հատկանիշներով անձնավորություն է, որն անդրադառնում է մարդկանց ընտանիքներին։ Ես իր ընտանիքին չեմ կպնում չէ՞։ Հիմա իրեն ասում եմ՝ դու ո՞վ ես, այ տղա, որ կպնում ես իմ ընտանիքին։ Եթե մեկ անգամ էլ փորձես, ապա եզրակացություններն այլ են լինելու։ Խոսում է կնոջ հագուստների մասին։ Թող գա մի հատ ուսումնասիրի, տեսնեմ ո՞ր շորն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա երկրագնդի վրա կամ Հայաստանում։ Իմ զանգերին չի պատասխանել ու ասել է, թե չեմ պատասխանելու մինչև չգա։ Ինքն ո՞վ է։ Անդրանիկն ինձ համար դատավո՞ր է, որ ինձ ասի, թե թող գա մեղադրանքներին պատասխանի։ Իրենք թող գնան իրենց ու իրենց ընտանիքներով զբաղվեն։ Իրենք ինձ համար հայրենասիրության, բարոյականության որևիցե նորմի համապատասխան չեն։ Եթե ինքը շարունակի, ես հրապարակավ դա կներկայացնեմ։ Այդպիսի մարդկանց հետ ես բան չունեմ քննարկելու։ Թող ստեղծեն քննիչ հանձնաժողով, որտեղ ուզում են, կգնամ ու իմ ասելիքը կասեմ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։