Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին»,-գրել է Մանե Գևորգյանը։