NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

«Բարի գիշեր քաղցրս․․․»․ զոհված հերոս Ազիզ Աղաջանյանի վերջի նամակը մորը (ֆոտո, վիդեո)

Ազիզ Սամվելի Աղաջանյանը ծնվել է 2001թ․ մայիսի20-ին։

Ազիզը 2007 -2019 թթ հաճախել է դպրոց:

Նա 2019թ. ընդունվել է Ամերիկյան համալսարան ՀԱՀ (համակարգչային ծրագրավորող) բաժին։

2019 թ․ հուլիսի 9֊ին մեկնել է ժամկետային ծառայության։ 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո (որպես Կրտսեր սերժանտ) ծառայությունը շարունակել է Մեղրիում Դ-1 ի հաշվարկի հրամանատար:

2020թ հոկտեմբերի 3-ից մեկնել է Ջաբրաիլ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում՝ մայրը՝ Մելանյա Հարոյանը, հիշում է, որ ամեն անգամ իր հետ խոսելիս ամեն ինչ թաքցրել է՝ ասելով, թե ամեն ինչ կարգին է և իրենց մոտ վտանգ չկա, մինչդեռ ռմբակոծությունները չեն դադարել։

Վերջին անգամ Մելանյա Հարոյանը որդու հետ խոսել է  հոկտեմբերի 18-ի երեկոյան։ Ժամը 20։00-ին Ազիզը զանգել է և շատ կարճ խոսել

«Ասաց՝ ամեն ինչ լավ է, կարգին է ու աջատեց»,-արցունքն աչքերին պատոմում է մայրը։ 

Նույն օրը, գիշերը ժամը 11։50 նամակ է գրել․

«Մամ ջան, ամեն ինչ նորմալ է, ուղղակի կապ չկա, դրա համար չեմ կարողանում գրեմ կամ զանգեմ, բարի գիշեր քաղցրս․․․»․․․ սա Ազիզի վերջին նամակն էր․․․․

Մայրը հիմա նույնիսկ չգիտի՝ հասցրե՞լ է որդին կարդալ իր ուղարկած պատասխան նամակը, թե՞ ոչ․․․ նա ամեն անգամ նորից է ընթերցում նամակագրությունն ու նորից վերհիշում այդ օրերը։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան տղաներին տեղափոխելիս են լինում Մեղրի։ Զինակից ընկերներից մեկի հայրը աչքալուսանք է տալիս Ազիզի հորը՝ Սամվել Աղաջանյանին, թե երեխեքին հետ են բերել։ Բայց նա այս լուրից չի ուրախանում։ Նա մտածել է, որ եթե Ազիզը տեղ հասներ՝ անպայման կզանգեր․․․

Հոր սիրտը չի խաբում իրեն՝ Ազիզն այլևս ողջ չի լինում․․․ Հերոսի մարմինն ամփոփված է Արմավիրի Պանթեոնում, ուր հաճախ են գնում նրա ծնողները, երկու ավագ քույրերն ու ընկերները․․․ 

 

 

  Ազիզը մարտնչեց 21 օր, փրկեց հարյուրավոր կյանքեր:

Նա Բազմիցս չի ենթարկվել հրամանների և վազել է կյանքեր փրկելու` երբեք չմտածելով իր կյանքի մասին: Ազիզը անչափ բարի սիրտ ուներ։

Վստահ էր Ազիզը , որ հասնելու է տեղ: Ավաղ վերջին կրակոցից թռած մի չարաբաստիկ բեկոր հենց իր համար էր նախատեսված:

Նա ընկավ հոկտեմբերի 18-ի գիշերը`1:30 , հենց այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել․․․

Հերոսի ընկերները՝ անմահ հերոս Ազիզ Աղաջանյանի մասին

Ազիզի զինակից ընկերներից մեկը` Տյոմը, հպարտությամբ է հիշում իր զինակից ընկերոջն ու պատմում, որ Ազիզը շատ սրտով էր, բարի սիրտ ուներ:

«...Մի օր գիշերը 12-ին, համեմատաբար հանգիստ վիճակ է լինում, Ազիզը արթուն է լինում, մյուսներս պառկել էինք փոսերում, հանգստանում էինք, մեր կողքի մարտկոցի վրա էլի ինքնաթիռ են գցում ու ահավոր ուժեղ պայթյուն ա լինում, Ազիզը գոռում, ձայն է տալիս, ասում է, թե ինչ է եղել, գնանք այնտեղ, օգնենք տղերքին... Ազիզի ձայնից ես էլ շուտ վեր եմ կենում:

Բոլորը վախեցել էին, փոսերից դուրս չէին գալիս, մենք էլ 4 հոգով էինք հելել փոսերից, բայց մեզ արգելում էին դուրս գալ, առավել ևս գնալ էնտեղ, բայց մենք 4-ով վազեցինք, մեր հետ ջուր տարանք, գնացինք ու 2-2 բաժանվեցինք, ես ու Ազիզն էլ իրար հետ չէինք, սկսեցինք օգնել էնտեղի մարդկանց: Հետո էնտեղ, որտեղ ես էի մնացել, էլի ինքնաթիռ էին գցում մեր վրա, իմ հետ եկած տղա ն վիրավորվում է, ես էլ իրեն փորձում եմ շուտ տանել էնտեղից, Ազիզենք էլ լավ հեռու էին պայթյունից:

Մենք գնացինք, հետո իրենք էլ եկան ու Ազիզը պատմում էր, թե ինչքան մարդկանց ա օգնել, ինչքան մարդկանց ա փրկել... հերոս ա ինքը»:

Տյոմը հիշում է ․ Ազիզի մայրիկը ծածկոց էր ուղարկել։ Ազիզն ասում էր, որ շատ տաք էր, ամեն անգամ քնելուց դրանով ծածկվում էր, ինձ էլ էր կանչում, ասում էր «Արի կողքս սրանով ծածկվենք, գիտե՞ս ի՞նչ տաք ա պահում, ու անընդհատ ասում էր արա՜, ես մեռնեմ իմ մոր ջանին, ինչ լավ բան արեց, որ ուղարկեց, ցավդ տանեմ»…

Միշտ, որ կռիվ էինք տալիս ֆիզիկապես ծանր գործեր կային անելու, շատ ժամանակ բոլորս հոգնում էինք, տղերքը սկսում էին դանդաղելը կամ նստելը,Ազիզը ասում էր հելե՜ք, ինչ եք նստել, չեք հասկանում, որ առաջնագծում մեր տղերքին են կոտորում, հելեք, որ կարողանանք մի բան անել, ու բոլորը նորից ոգևորված ելնում էին: Շատ լավ էր բոլորին դուխ տալիս ու իրեն էլ շատ հավասարակշռված ու կայուն էր պահում:

Իրար հետ մահից պրծած հելնում էինք, ասում էր՝ սպասի զանգեմ տուն, հարցնում էի՝ կարա՞ս բայց հիմա խոսես, ասում էր՝ հա: Զանգեց մամային, ու իր հանգիստ տոնով սկսեց խոսելը...հա մամ ջան...հա սիրունս... հա ցավդ տանեմ...Կողքս էր, լսեցի իր հանգստությունը ու սկսեցի ձայնով ծիծաղել, հենց անջատեց, ասում եմ՝ ախպես, հալալ ա քեզ, ինչքան ուժեղ ես դու:

Մոր ուղարկած սվիտերը

Դարձյալ Տյոմն է պատմում

Արդեն շատ ծանր օդային հրետակոծություն էր սկսվել: Նրանք քայլում էին մինապատ դաշտերով, ցրտին, ոտքով, շատ բարակ հագնված , բայց քայլում էին: Մայրիկի գործած սվիտերը ճանապարհին գտավ հետ գալուց, ուրիշի հագին էր, մենք էլ կարճաթև էինք հագած, տեսավ, գնաց այդ տղային ասեց՝ ախպերս մորս գործած սվիտերն ա, եթե ուրիշ բան ունես հագնելու դա ինձ տուր... ու վերցրեց, հագավ, զարմացել էր. ասում էր պատկերացնու՞մ ես՝ ինչ ճանապարհով ու ինչ ճիշտ պահի մորս գործած սվիտերը եկավ հասավ ինձ...

Ազիզ Աղաջանյանի ըկերոջ՝ Վովի պատմածից․․․

Ազիզը իմ կյանքն է փրկել: Մեր մեքենան տրաքացրել էին, մեզ միայն Ազիզն էր եկել օգնության: Ազիզը ինձ առաջինը կրակի միջից հանեց, ու հարցրեց՝ հո վիրավորում չունե՞մ: Հետո տղաներին էլ է օգնել, թե՛ վիրավորներին, թե՛ մնացածին: Այդ մեքենան էլ զինամթերքով էր բարձած եղել, ամեն րոպե կարող էր պայթել, բայց Ազիզը իրա կյանքի մասին չմտածելով փրկեց բոլորի կյանքը:

Մեղրիի սարկավագն ասում է․

«Ազիզը հզոր մարտիկ էր։ Իր անալիտիկ մտքի շնորհիվ անվրեպ կրակել և խոցել է թշնամուն։ Վերջում, երբ հրաժեշտ էի տալիս Ազիզին, նրանից հեռախոսի համար ուզեցի, հարցրի, թե անունդ ո՞նց գրեմ, ասեց գրի Ազիզ ջան։ Ապշած եմ Ազիզի հերոսական տեսակից»։ Թեև սարկավագը շատ բան չխոսեց, բայց ապրումները շատ հախուռն էին, նա չցանկացավ ցավեցնել Ազիզի ծնողներին։

 

Մոր հիշողությունից․

Գալիս էր խոհանոց ու ասում․

-Մամ, կարո՞ղ ես ինձ մի երեք րոպե տրամադրել․․․

Այդպես ժամերով գրկում էր մորը և համբուրում, կարծես նրանց վերջին հանդիպումն էր այդժամ։

-Երբեմն էլ երբ նրան ասում էր «Մեռնեմ Աստծուդ» շատ հետաքրքիր տոնով , հարցնում էր․
-Մա'մ, ինչքա՞ն շատ ես սիրում քեզ։

Զարմացած ու անակնկալի եկած մայրը պատասխան էր փնտրում իր աչքերի մեջ, երբ Ազիզի շուրթերից հնչում է հուզիչ պատասխանը։

-Դու ես Աստվածը իմ մամ․․․

 


Ազիզը մեծ նպատակներ ուներ, ցանկանում էր ծրագրավորող դառնալ։ Սերտորեն կապված լինելով ընտանիքի հետ։

Ամերիկյան Համալսարանի դիմումը.

1-ին մաս.
Հույս ունեմ մի օր կավարտեմ Ամերիկյան համալսարանը, և եթե այդպես լինի, 10 տարի անց կլինի 2037 թվականը։ Այդ ժամանակ ես կլինեմ 36 տարեկան և իրագործած կլինեմ կյանքիս ամենամեծ նպատակը։ Հույս ունեմ 36 տարեկանում ես լավ կարիերա կունենամ և իմ երկրից շատ մարդիկ, ինչպես նաև արտերկրացիներ կճանաչեն ինձ՝ որպես լավ ծրագրավորող։ Կարծում եմ մարդիկ պետք է լավ աշխատավարձ ունենան, որպիսի ի վիճակի լինեն գումար աշխատել իրենց և իրենց ընտանիքի համար։ Կարծում եմ, կարևոր է փողի հետ խնդիրներ չունենալը, քանի որ դա կհանգեցնի այլ խնդիրների։ Ես հակառակն եմ ուզում իմ և իմ ընտանիքի համար։ Ուզում եմ, որ ընտանիքս բարգավաճի, ուզում եմ շատ ճանապարհորդենք, ուզում եմ չմտածել, որ որևէ բան կարող ենք մեզ թույլ չտալ, գնենք այն, ինչ ուզում ենք, և որ կարիք չունենանք գումար խնայել։ Դա չի նշանակում, որ ես կեղտոտ մարդ եմ, ով միայն փողի մասին է մտածում, ո՛չ , ես ուղղակի չեմ ուզում ունենալ նման խնդիրներ։ Հայրս միշտ ասում է ինձ, որ ընտանիքի գլուխը (ես ապագայում) պետք է ամեն ինչ անի իր ընտանիքը պաշտպանելու և այն «կերակրելու» համար։ Իմ ամենամեծ նպատակը այնպես անելն է, որ մի օր հայրս ինձնով հպարտանա։ Ես ուզում եմ ըստ առժանվույնի փոխհատուցել նրան, տալ այն ամենը ինչ ինքն է տվել ինձ։ Հույս ունեմ, որ մի օր կունենամ այն աշխատանքը, որը ինձ հնարավորություն կտա ապահովել ընտանիքս առանց հորս օգնության։ հույս ունեմ մի օր կիականացնեմ նպատակս և Ամերիկյան համալսարանը հաստատ կօգնի ինձ դրանում, քանի որ այն իմ երկրի լավագույն համալսարանն է. այն տալիս է իր ուսանողներին լավագույն կրթությունն ու հնարավորությունները նրանց նպատակների և կարիերաների առաջընթացի համար։ Եթե ես ի վիճակի լինեմ գնալ և սովորել մեկ ուրիշ երկրում, ես շատ ընկերներ կունենամ այդ երկրում և մի օր ես կկարողանամ համապատասխան աշխատանք գտնել նրանց օգնությամբ, ինչը ինձ կօգնի իրականացնել իմ երազանքը։ Նպատակիս իրականացման համար Ամերիկյան համալսարանը լավագուն ընտրությունն է։

2-րդ մաս.

Ես հավատացած եմ, որ համակարգչային ծրագրավորումը, այն ասպարեզն է, որտեղ դու հաստատ կգտնես քո տեղը, քանի որ այս գործը միշտ պահանջված է։ Հետևաբար համալսարանն ավարտելուց հետո դժվար չի լինի աշխատանք գտնել։ Ավելի կարևորն այն է, որ ծրագրավորումը իմ հոբբին է. դա այն է ինչով ես միշտ սիրել եմ զբաղվել հենց մանկուց։ Եվ երբ ընտրում էի մասնագիտությունս, երկրոդ մտքեր չունեի: Ես վստահ էի, որ ինֆորմատիկայի մեջ եմ մասնագիտանալու, իսկ Ամարիկյան համալսարանը լավագուն հաստատությունն է դրա համար։ Երբ աշխատում եմ համակարգչով, ստեղծում մի խաղ կամ ծրագիր, մի ուրիշ աշխարհում եմ հայտնվում. լավագույն զգացողությունն է ինձ համար, երբ ես իմ աշխարհում եմ։ Շատ մարդիկ ուզում են աշխատանք ունենալ, որպիսի գումար աշխատեն , և հիմնականում նրանք չեն սիրում իրենց աշխատանքը, նրանք ուղղակի աշխատում են և զզվում իրենց միապաղաղ կյանքից։ Ի տարբերություն նման մարդկանց, ապագայում ես կզբաղվեմ նրանով, ինչը սիրում եմ։ Ես երբեք չեմ նյարդայնանա իմ աշխատանքից, քանի որ սիրում եմ այն։ Ես անգամ կկարողանամ թեթևացնել ստրեսը հենց աշխատելիս։ Ծրագրավորումը տալիս է լավագույն հնարավորությունները։ Օրինակի համար՝ ես ստիպված չեմ լինի գնալ մեկ ուրիշ երկիր աշխատելու համար, ես կարող եմ ծրագրեր ստեղծել տանից։ Սա շատ լավ է , քանի որ ես չեմ սիրում ինքնաթիռով ճամփորդել։ Ավելին՝ ես կարող եմ աշխատել անգամ սովորելուն զուգահեռ և գումար աշխատել։