Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ: Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության (USGS) կայքը:
Ըստ նրա տվյալների՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Սիբոլգա քաղաքից (Հյուսիսային Սումատրա նահանգ) 304 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, չի հայտարարվել ցունամիի սպառնալիքի մասին: