Դոնալդ Թրամփը խոսել է 2024թ․-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լուրջ է տրամադրված 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցում: Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում:
Պետության նախկին ղեկավարը նշել է, որ դատելով անցած ընտրություններում քաղաքական գործչի (75 միլիոն) քվեներից, նրա աջակցության մակարդակը շարունակում է բարձր մնալ:
Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ նախագահական մրցավազքին մասնակցելու գաղափարը շատ լուրջ է ընդունում:
«Ավելի քան լուրջ: Բայց իրավական տեսանկյունից ես դեռ չէի ցանկանա ասել սա», - ասել է Թրամփը:
2020 թվականի նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Դեմոկրատ Ջո Բայդենը դարձավ պետության ղեկավար: