Սա Գորիսում է՝ դավաճանի և Իլհամի միջև կայացած բանավոր պայմանավորվածության արդյունքը․ քաղաքագետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սա Գորիսում է։ Սյունիքը հանձնելու ձևը GPS «Դեմարկացիան» էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և Իլհամի միջև։ Խնդիրն այսքան մոտ՝ Ադրբեջանի դիրքերը մոտ բերելն էր, որ մեր համեմատ գերակայություն ունենան և X ժամին, երբ սիգնալը Բաքվից գա, ասենք, երբ Ուկրաինա ՌԴ բախումը սկսվի, սրանք Սյունիքի թեման սկսեն։
Ու չզարմանաք, եթե ՀՀ ներկա իշխանությունները, իմիտացիոն դիմադրություն ցուցաբերելով, ռուսներին արգելեն իրենց օգնել` համարելով դա Սյունիքը թուրքին հանձնելու իրենց` սուվերենիտետի խախտում...
Ով կմտածեր, որ էսքան տարի մեր երկրում ապրելուց ու մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո, այսօր ես նման տողեր կգրեմ։ Ցավոք, սա է իրողությունը։
Սա քաղաքականություն վաղուց չի, սա մեր կյանքն է...
Իրականում սա մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը։ Բայց ավելի լավ է իմանալ, սա փաստել, քանզի պետության լիարժեք կորստի խնդիրը առավել քան ակտուալ է»։
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի