Իլոն Մասկը կարճ ժամանակում կորցրել է 5 միլիարդ դոլար
SpaceX-ի և Tesla-ի կորպորացիաների ղեկավար Իլոն Մասկը Tesla-ի բաժնետոմսերի գնի իջեցումից հետո կորցրել է ավելի քան 5 միլիարդ դոլար: Դա պայմանավորված է էլեկտրական մեքենայի հետ կապված դժբախտ պատահարի մասին լուրով:
Արդյունքում, այժմ Մասկի կարողությունը կազմում է 174,6 միլիարդ դոլար: Ձեռնարկատերը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երրորդ տեղում է:
Պատճառը Tesla էլեկտրական մեքենայի մասնակցությամբ վթարի մասին տեղեկությունն էր: Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երկու մարդ զոհվել էր: Դեպքը տեղի էր ունեցել Տեխասում: