Փաշինյանն ու Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողին. ո՞վ է երեկ աշխատանքից ազատված Բորիս Ավագյանը
Երեկ ԱԺ-ում գերիների հարցը շահարկող «իմքայլականներին» քննադատելու համար աշխատանքից ազատված Արցախի ԱԻ փոխնախարար Բորիս Ավագյանը, պարզվում է, բավականին հետաքրքիր կենսագրություն ունի: Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Նա իր կարիերան Հայաստանում սկսել է 2018թ.-ի իշխանափոխությունից հետո՝ նշանակվելով Արթիկի համայնքապետի տեղակալ:
Պատերազմի ընթացում Արայիկ Հարությունյանը նրան նշանակում է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, իսկ պատերազմից հետո գնդապետի կոչում է շնորհում՝ նշանակելով ԱԻՆ փոխնախարար:
Բայց սա ամենը չէ. Բորիս Ավագյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից՝ մաքսանենգ ճանապարհով ապրանք ներկրելու և պետությանը շուրջ 4 միլիարդ ռուբլու վնաս պատճառելու համար:
2018 թվականին Ավագյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից Հայաստանում քաղաքական կարիերա սկսելու համար:
Երեկ սրճարանում ազատման դիմում գրելուց հետո, նրան կանչել են ԱԱԾ: