Համակարգիչները ձեր դեմ են աշխատում. պարոն Մանրիկյան ջան, կուզե՞ք նորից քվերակենք. Մարությանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
36 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ՝ օրակարգն ընդունված է: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Ավագանու նիստն սկսվելուց առաջ:
Նրան արձագանքելով՝ ընդդիմության թևից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նկատեցին, որ իրենք չեն քվեարկել, ինչպե՞ս կարող էր կողմ քվեարկվել իրենց անունից:
«Իհարկե մենք դեմ չենք օրակարգին, բայց չենք քվերակել»,-ասաց նա:
«Տեխնիկան չի ֆիքսում որ ֆրակցիայից է, ինքը ուղղակի բերում է արդյունքները»,-կես կատակ ասաց Մարությանը:
Մանրիկյանը պարզելով գործընկերներից, որ բոլորի մոտ ևս խնդիր է առաջացել՝ ասաց. «Ընդդիմությանը խտրականություն եք դնում»:
Ինչին արձագանքելով՝ Մարությանը նկատեց. «Համակարգիչները ձեր դեմ են աշխատում»:
Այուհետև հարցրեց. «Պարո՛ն Մանրիկյան ջան, կուզե՞ք նորից քվերակենք»,-ապա ստանալով բացասական պատասխան՝ շարունակեց նիսը: