Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի ծառայությունից։
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին: