Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր

Սյունիքի գլխին սև ամպեր են կուտակվել․․․ Հայաստանի տարածքներ կորցնելու վտանգի առաջ ենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրասվում է դատի տալ Հայաստանին: Նա մասնավորապես նշել է, թե «Հայաստանը և նրա արտասահմանցի գործընկերները, ովքեր ապօրինի կերպով օգտագործել են մեր բնական պաշարները, կկանգնեն նաև միջազգային դատարանի առջև»․․․ Նա նաև խոսել է Զանգեզուրի միջանցքի ստեղծման խնդրի շուրջ․․․

Ալիևի հայտարարությունը գալիս է հաստատելու այն մտահոգությունն ու կանխատեսումները, որն ունեինք ամիսներ առաջ`  նոր պատերազմ լինելու է և դրա արդյունքում կարող ենք կորցնել Սյունիքը...

Հիշեցման կարգով նշենք, որ «աշխատանքային այցով» Սյունիքում է եղել նաև ԱՄՆ դեսպանը, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը․․․ 

Հնարավոր է նրանց այցերն այդքան վտանգավոր ու մտահոգիչ չթվային, եթե երեկ՝ ապրիլի 20-ի երեկոյան, անվտանգության 9 ուղեկցող մեքենաներով Կապանում չհայտնվեր կապիտուլյանտ ղեկավարի «էշելոնը»․․․

Սա առիթ է տալիս կասկածելու, որ Սյունիքի գլխին կուտակվում են սև ամպեր։

Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից  թերևս ոչ մի հայանպաստ լուծում չի կարելի անկնկալել։

Ավելի վատ, եթե նա գնացել է այնտեղ հայտարարելու, թե Սյունիքը Հայաստանն է և վերջ․․․ մենք լավ ենք հիշում, թե ինչ եղավ, երբ Փաշինյանը վերջին անգամ հայտարարեց՝ «Արցախը Հայաստանն է և վերջ»․․․

Հատկապես Ալիևի հայտարարությունների ֆոնին, Նիկոլի այցը Սյունիք ոչ մի լավ բան չի խոստանում․․․

Ալիևին թերևս նման տոնով հայտարարություններ անելու առիթ է տալիս այն հանգամանքը, որ Արցախի կարգավիճակը հաշվարկում են՝ ելնելով ստալինյան որոշումներից, որոնցով մեր Արցախն ու արդեն նախկին Ազատագրված տարածքները հանձնվել են Ադրբեջանին։

Հայաստանի ղեկավարը փոխանակ հակադարձելու ստալինյան սահմանազատումներին՝ բերանը ջուր առած լռում է ու ոչ մի խոսք չի ասաում այն մասին, որ բոլոր հիշյալ տարածքները, մինչ ստալինյան սահմանազատումները, եղել են հայկական․․․

0 խոսք այն մասին, որ ինքը՝ Հայաստանը, միջազգային իրավական հիմքեր ունի՝ այդ տարածքներն իրեն պատկանելու վերաբերյալ․․․ և սա առիթ է տալիս Ալիևին բարձրացնել իր ձայնն ու մատ թափ տալ հայերի վրա․․․

Ի վերջո ի՞նչ պահանջես Ադրբեջանի ղեկավարից, եթե դեռևս Հայաստանի ղեկավար համարվող Փաշինյան Նիկոլն ինքն է ամբիոններից հայտարարում, թե այդ տարածքներն Ադրբեջանինն են․․․

Թուրքն ինքը կարող է ասել, որ Արցախի ու նույնիսկ Հայաստանի որոշ տարածքներ իրենց են պատկանում, բայց հո մենք թո՞ւրք չենք, որ ասենք՝ հա ձերն է, «բարմաշ»․․․

Սարսափելին նաև այն է, որ Փաշինյանն այս հարցում մենակ չէ։ Նրա դիքորոշումն ու դավաճանական քայլերը կիսում են ոչ միայն իր կուսակից ընկերները, ովքեր պատեհ ու անպատեհ առիթներով ծափահարում են իրենց ղեկավարին (կարծես ուղեղներին թունավոր փոշի լինի նստած), այլև հասարակության մեջ դեռևս կան մարդիկ, ովքեր համոզված են, թե Նիկոլն անմեղ է և նա վերականգնում է պատմական անարդարությունը․․․ 

Մենք, իսկ ավելի կոնկրետ Նիկոլին բառացիորեն ծափահարողները,  չեն գիտակցում, որ ամենամեծ անարդարությունն ու հանցանքը կայանում է հենց նրանում, որ թե՛ պատմական, թե՛  իրավական հարթության մեջ Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող Արցախը իրենք հիմարաբար անվանում են ադրբեջանական ու տալիս ցեղասպան թուրքին։

Նրանք այնքան փնթի ու անգրագետ ձևով են դա անում, որ չեն էլ հասկանում (երևի նույնիսկ չգիտեն), որ այդ տարածքները մինչև Ստալինի սահմանազատումները եղել են հայկական, այդ տարածքներում կառուցվել են հայկական վանքեր, ապրել են հայեր ու դրանք իրավական են ճանաչվել որպես հայկական․․․

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք․․․

Կանգնած ենք թշնամի երկրի կողմից դատական որոշումներով Հայաստանի մնացած մասը կորցնելու վտանգի առաջ։ Ու այս վտանգը կարող է կանխել միայն այն իշխանությունը, որը գիտի հայրենի հողի ու այդ հողի վրա թափված ամեն մի կաթիլ արյան արժեքը․․․

Արմինե Մկրտումյան