Նիկոլ Փաշինյանը Սյունիքում այցելել է ՊՆ N զորամաս. Մանե Գևորգյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նարե Գևորգյանը:
Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։