Ուզում եմ, որ դատավոր Շահվերդյանը լավ գիտակցի իր այսօրվա որոշման կարևորությունն ու հետևանքների նշանակությունը. Ղազինյան
Ուզում եմ որ դատավոր Շահվերդյանը լավ գիտակցի իր այսօրվա որոշման կարևորությունն ու հետևանքների նշանակությունը. կամ անառիկ է պահում իրավունքի խրամատը` չենթարկվելով մոլագարի հրահանգին, կամ դառնում է «վնգստացող» դատավոր` դրանից բխող բոլոր անխուսափելի հետևանքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Դատավոր Մանվել Շահվերդյանն է, ով այսօր 18.30-ին նշանակված նիստում պետք է որոշի Մեղրիի քաղաքակապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման օրինականության հարցը։
Հաշվի առնելով անհապաղ դատական նիստ նշակելու պահանջի չպահպանումը, կարելի է ենթադրել, որ նրան հանձնարարված է բողոքը և կալանքի միջնորդությունը քննել միաժամանակ։
Ենթադրվում է, որ նրան հանձնարարված է մերժել հիմնավոր բողոքը և բավարարել կալանքի ապօրինի միջնորդությունը։
Ուզում եմ, որ դատավոր Շահվերդյանը լավ գիտակցի իր այսօրվա որոշման կարևորությունն ու հետևանքների նշանակությունը. կամ անառիկ է պահում իրավունքի խրամատը` չենթարկվելով մոլագարի հրահանգին, կամ դառնում է «վնգստացող» դատավոր` դրանից բխող բոլոր անխուսափելի հետևանքներով։
Հ.Գ. Խնդրում եմ ասվածը դիտարկել բացառապես իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության և արդար դատաքննության իրավունքի հանրային մասնագիտական պահանջի շրջանակներում»,- գրել է Ղազինյանը։