Նիկոլ Փաշինյանը մինչև ամսվա վերջ հրաժարական կտա. Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քաղաքացիական պայմանագիրը վերջնական որոշում կկայացնի և հայտարարություն կանի՝ արդյոք դաշինքով է մասնակցելու է, թե՝ ոչ:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Մակունցը նշեց, որ Փաշինյանը հրաժարական կտա մինչև ամսվա վերջ, սակայն չհստակեցրեց, թե որ օրը։
Հրացին, թե ո՞րն է իրենց իշխանության ձեռք բերումը, Լիլիթ Մակունցն ասաց.
«Մեր ձեռքբերումը, կարծում եմ, այն ժողովրդավարական բարեփոխումներն են, որին հետևողականորեն գնում է Հայաստանը և ազատ քաղաքացին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք մեր արած գործողությունների հետ կապված կկարողանանք ներկայացնել՝ ի՞նչ է արվել, կներկայացնենք նաև ինչ չենք հասցրել անել, այնպես չէ, որ ամեն ինչ հասցրել ենք անել»։