ՊԵԿ-ում ռեպրեսիաներ են՝ ընդդեմ «Facebook»-ում հակափաշինյանական գրառումներ կատարող աշխատակիցների
Պետական եկամուտների կոմիտեում լարված իրավիճակ է: Կառույցի ներսում ընդդիմադիր ու հակափաշինյանական քաղաքական հայացքներ ունեցող աշխատակիցների թվի կտրուկ աճին զգուգահեռ, ՊԵԿ-ում միջոցառումներ են ձեռնարկում սոցիալական ցանցերում Փաշինյանի իշխանությանն ուղղված քննադատությունը զսպելու համար։
Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, «Իմ քայլի» նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանը ՊԵԿ նախագահի անունից կարգադրոյթուն է տվել վարչությունների պետերին, որպեսզի վերջիններս հրահանգեն աշխատակիցներին «Facebook»-ի իրենց էջերում դադարեցնել ընդդիմության հայտարարություններով կիսվելն ու հակաիշխանական հրապարակումներ տեղադրելը։
Մի շարք աշխատակիցների ուղիղ տեքստով սպառնացել են աշխատանքից ազատմամբ:
