Հնդկաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 2600 մարդ
Վերջին 1 օրվա ընթացքում Հնդկաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 346 հազար դեպք։ Մահացել է 2600 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru Կայքից։
Սրանք ամբողջ համաճարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշներն են։ Կորոնավարակակիրների աճը երկրում շարունակվում է փետրվարի կեսերից։ Այս ընթացքում կորոնավիրուսային բուժում անցնող մարդկանց թիվը շուրջ 135 հազարից դարձել է ավելի քան երկուսուկես միլիոնի:
Այժմ Հնդկաստանը վարակվածների թվով երկրորդ տեղում է։