Միլիոնավոր մարդիկ սպանվել են՝ պարզապես հայ լինելու պատճառով. Գարիկ Մարտիրոսյան
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagarm-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
««Անմոռուկը» խորհրդանիշն է այն բանի, ինչը մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ... Ապրիլի 24-ը 1915-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: Միլիոնավոր մարդիկ սպանվել են՝ պարզապես հայ լինելու պատճառով:
Նրանք, ովքեր ողջ են մնացել, ինչպես նաև նրանց հետնորդները, ցրվել են աշխարհով մեկ և ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և դարձել են նրանց երկրորդ տունը: Եվ որտեղ էլ ապրենք, մենք երբեք չենք մոռանա: 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք ...»,-գրել է Մարտիրոսյանը: