Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Կողմերը քննարկել են Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերի հետագա ընթացքը:
Նշենք, որ նախօրեին Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջին անգամ պաշտոնական շփում էր հաստատվել: