Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Պուտինն ու Փաշինյանը շեշտել են, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ: Ռուսաստանի ղեկավարը և ՀՀ վարչապետը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ, մասնավորապես ` էներգետիկ ոլորտում:
Բացի այդ, Փաշինյանը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին: