Չեխիայում հաստատվել է կորոնավիրուսի հնդկական շտամ
Կորոնավիրուսի հնդկական շտամն առաջին անգամ գրանցվել է Չեխիայում։ Այն հայտնաբերվել է Հնդկաստանից վերադարձած ուսանողի մոտ։
Այս մասին լրագրողներին ասել է երկրի Առողջապահության նախարարության ղեկավար Պիտեր Արենբերգերը: Չեխիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է երկրում կորոնավիրուսի բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամների առաջացման մասին:
Ընդգծենք, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը վերջին շրջանում լայն տարածում է ստացել աշխարհի տարբեր երկրներում։