Իսպանացի տղամարդը բերման է ենթարկվել, քանի որ կորոնավիրուսով վարակել է 22 մարդու
Իսպանական ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, ով հիվանդ էր COVID-19- ով, բայց շարունակում էր շփվել մարդկանց հետ։ Տղամարդը կորոնավիրուսով վարակել է 22 մարդու։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հետաքննությունը սկսվել է հունվարին ՝ Բալեարյան կղզիների Մանակոր քաղաքում վարակի օջախի հայտնաբերումից հետո: Մի քանի օր առաջ հաստատության աշխատակիցներից մեկը սկսել է հիվանդության նշաններ ցույց տալ։ Չնայած գործընկերների համոզմանը, նա հրաժարվել է տուն գնալ:
Երեկոյան տղամարդը հանձնել է կորոնավիրուսի թեստը, սակայն դեռ պատասխանը չստացած նա այցելել է աշխատանքի, այնուհետև նաև մարզասրահ։ Հաջորդ օրը ստացվել է թեստի դրական պատասխանը, որից հետո հայտնի է դարձել, որ մարզասրահում և աշխատանքի վայրում վարակվել է 22 մարդ։