Ասում է՝ Նախիջևանի միջանցք. ո՞վ է իրեն թողնելու Նախիջևանի միջանցքից օգտվի, ասելով չի, չէ՞. Մեղրիի քաղաքապետ
Սյունիքում ստեղծված իրավիճակին հանգեցրեցին անորոշությունը, ինֆորմացիոն վակուումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Նա նշեց, որ իշխանություններին բազմից կոչ է արել հստակ տեղեկատվություն տալ՝ Մեղրիի հետ կապված ի՞նչ է սպասվում իրենց: Համարժեք պատասխան են ակնկալում իշխանությունից, բայց, Զաքարյանի բնորոշմամբ, «քար» լռություն է:
«Ասում է՝ Նախիջևանի միջանցք. ո՞վ է իրեն թողնելու Նախիջևանի միջանցքից օգտվել, ի՞նչ է նախատեսվում դրանով՝ ոչ մի հիմնավորում չեմ տեսնում: Ասելով չի, չէ՞: Հարևաններն արդեն երկաթգիծ են կառուցում, մամուլից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը Ղազախստանից 45 էլեկտրաքարշ է պատվիրել: Ռեալ նախապատրաստություններ են, իսկ մեր կողմից միայն անտրամաբանական, մերկապարանոց հայտարարություններ են՝ հաճախ իրար հակասող», - ասաց քաղաքապետը: