Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասին
Հասարակություն

Կգամ, Գոռ ջան, որ ողջ մնամ՝ կգամ. Միշան տանկիստ էր. նրան հուղարկավորել են զոհվելուց 6.5 ամիս անց (լուսանկարներ)

Միշա Մելիքի Գրիգորյան

Ծնվել է 2001թ.-ի դեկտեմբերի 20-ին

Միշան այն տղան էր, ում մասին երբեք ոչ ոք ոչ մի վատ բան չէր կարող ասել: Լոռու մարզի Մղարթ գյուղում, որտեղ ծնվել, ապրել ու մեծացել է Միշան, բոլորը նրան լավ են ճանաչում:

Դեռ մանկուց աչքի է ընկնել իր համեստությամբ, խոհեմությամբ ու խելոքությամբ:

Անսահման շատ սիրում էր կյանքը և փորձում վայելել կյանքի ամեն մի վայրկյանը՝ սովորել ու յուրացնել դրականը, սերտել կյանքի դասերն և քաղել օգտակարն ու պիտանին:

Անասելի նրբանկատ էր, զգացմունքային ու կարեկցող։

Յուրահատուկ էր իր տեսակով, չի նեղացրել որևէ մեկին, միշտ պաշտպանել է թույլերին, ազնիվ էր և արդարության կողմնակից։

Ծառայության մեկնել է 2019 թվականին, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին արիաբար զոհվել է պատերազմում՝ ընկերոջ կյանքը փրկելիս. նա 18 տարեկան էր...

Ծառայությունը փայլուն իրականացնելու համար արժանացել է մի շարք պատվոգրերի ու շքանշանների, որոնցից մեկը` հետմահու։

Հուղարկավորված է հայրենի գյուղում... 

 

 NEWSPRESS.am-ը զրուցել է Միշայի մոր՝ Աննա (Շուշան) Թամազյանի հետ: 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին գնաց բանակ. ծնունդը նշեց ու գնաց: Շատ էինք ոգևորվել, որ մենք էլ զինվոր ունենք, մենք էլ մեր տղային ենք բանակ ուղարկում՝ զինվորի հայր ենք, զինվորի մայր.. 

Տարան Արմավիրի մարզ, Հոկտեմբերյանի N զորամաս՝ որպես տանկի մեխանիկ-վարորդ։

Միշան սկզբում շատ է դժվարացել, քանի որ փակ տարածքներից վախենում էր, երբ տանկի իջանցքը (люк) փակում էին՝ վախենում էր, բայց մի կողմից իր կամքի ուժով, մյուս կողմից էլ՝ մայորի աջակցությամբ կարողացել է հաղթահարել այդ դժվարությունն ու դառնալ իրական տանկիստ: Նա նաև պարգևատրման է արժանացել:

Իսկ պարգևատրման օրն էլ մայորը հիշեցրել է, թե՝ հիշո՞ւմ եք, այս տղան էն փակ տարածքներից վախեցող տղան էր․․․

Վախը հետևում թողած նա պատվով կատարել է իր ծառայությունը:

Մայրը մեզ հետ զրույցում պատմեց, որ նոր են իմացել, որ Միշան գովասանագրերի, պատվոգրերի ու շնորհալակագրերի մի ամբողջ խուրձ է վաստակել։ Լավ ծառայության ու արիության համար արժանացել է նաև շքանշանների։

Մայրը պահանջել է որդու պարգևատրումները, ասել են՝ կվերականգնեն։

 

Արցախյան երկրորդ պատերազմն ու Միշայի մասնակցությունը

Միշային իր ծառայակից ընկերների հետ հունիսին տեղափոխել են Խոջալու, որտեղից էլ Հադրութ է տեղափոխվել։ Նա այնտեղ էր, երբ 2020-ի սեպտեմբերի 27-ի սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։

Ծառայությունից չի դժգոհել երբեք, իսկ երբ պատերազմն սկսել է, Միշան առավոտ կանուխ զանգահարել է մորն ու ասել, որ իրենց տանում են սահման։

«Չգիտեինք, որ պատերազմ է սկսել»,- ասում է մայրը։

Տղան հաջորդ օրը արդեն հոր հետ է խոսել, ու հայրը նրա պատմածից հասկացել է՝ սահմանին իրավիճակը լարված է...

Բայց Միշան փորձել է հանգստացնել ծնողներին, թե՝ իրենց դեռ կռվի չեն տանում։

Մայրը հիշում է, որ սեպտեմբերի 28-ին, երբ խոսում էր որդու հետ, փոքր որդին՝ Գոռը,  բարձր կանչել է նրան․

«Արի՛, արի՛, Միշա, արի՛ ճաշիկ կեր»,- մայրն արտասվում է ու հիշում,- «նոր եմ հասկանում, թե ինչի էդպես պատասխանեց, ասաց՝ կգամ Գոռ ջան, որ ողջ մնամ՝ կգամ... Շատ ցավացրեց, շատ, երևի գիտակցում էր՝ ինչ է կատարվում»...

Սեպտեմբերի 29-ին նա չի զանգել: Մայրը չի համբերել և ինքն է զանգել նրան: Միշան բարկացել է. «Ասաց՝ մի՛ զանգի, մամ, հենց հարմար լինի՝ ես կզանգեմ, բայց... չզանգեց։ Զանգ չկա, սպասում եմ, սպասում՝ չկա՜․․․»,- խորը շունչ քաշելով ու դառնացած ասում է Շուշան Թամազյանն ու հեկեկացող ձայնով ասում՝ «Քառօրայի զոհերի համար էի լացում, իմ առաջ եկավ»: 

  

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարը և Միշայի զինակից ընկերը, ով նրա հետ նույն տանկի մեջ է եղել, պատմել են․

Միշան քաջ էր, համարձակ ու լավ գիտեր իր գործը․․․

Սեպտեմբերի 30-ին շատ ուժեղ ու լարված մարտ է եղել։ Առավոտյան տղաները գնացել են մարտի։ Վերադարձել են ամբողջ մարտական կազմով։ Երբ նրանց այդ օրն արդեն երկրորդ անգամ է հրաման իջել, որ մարտի դուրս գան՝ Միշան ասել է՝․ «Տղե՛րք, գնացինք»․․․

Մարտի ժամանակ արկերը սլացել են տանկերի ուղղությամբ։

Շուշան Թամազյանը, Միշայի տանկիստ ընկերոջ պատմածով ու իր աղբյուրներից իմանալով, նկատում է, որ որդու տանկին մերոնք են խփել։

«Ցավալին այն է, որ ոչ թե թշնամին է խփել մեր տղերքին, այլ մեր տղերքը։ Հարցրել եմ, ասում եմ՝ կարո՞ղ ա նորակոչիկ են եղել։ Ասում են՝ ի՞նչ նորակոչիկ՝ Գյումրու աֆիցերները»,-պատմում է մայրն ու զարմանում․ «400 մետրից ուղիղ գծով խփել են, ասել են՝ կապի խնդիր էր, ո՞նց կարելի էր տանկը չտեսնել ու չհասկանալ, որ դա մեր տանկն է»,- ասում է մայրը, ով այս ամենի մեջ դավադրություն է տեսնում։

 ***

Առաջին հարվածից հետո Միշան ու նրա ընկերը դուրս են եկել տանկից։ Երբ նա ցանկացել է հեռանալ, տեսել է, որ ընկերն արդեն գրեթե տանկի անիվների տակ է։ Նա երկար չի մտածել, նետվել է տանկի մեջ, արգելակել այն, որպեսզի տանկը ընկերոջը չճզմի։ 

Իսկ երբ արդեն դուրս գալիս է եղել, նրան խփել են․․․

«Երեխես այդպես էլ կիսով չափ դուրս եկած մնացել է»․․․

Միշան թողեց իրեն տանն սպասող ծնողներին, մեկ տարով իրենից փոքր քրոջն ու 16 տարով փոքր եղբորը, ում խոստացել էր տեր կանգնել․․․․

 

Միշային հուղարկավորել են զոհվելուց 6,5 ամիս անց

Միշայի ծնողների ստացած տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին զոհված զինվորների մարմինները հավաքել են, հոկտեմբերի 3-ին նրանք տեղեկացել են, որ արդեն Հադրութից ուղարկել են Ստեփանակերտ, որտեղից էլ արդեն պետք է տեղափոխվեր Հայաստան:

Ասել են, որ դին ճանաչելի է: Ծնողները ժամանակ չեն կորցրել. հայրը ԴՆԹ թեստ է հանձնել ու սկսել են որդուն որոնել բոլոր դիահերձարաններում, բայց այդպես էլ չեն գտել: Կառավարություն են դիմել և հարցրել, թե արդյոք հնարավո՞ր է, որ ԴՆԹ-ի թեստի պատասխանը սխալ լինի կամ գուցե տղայի դին է անճանաչելի, սակայն այս տարբերակները կառավարությունից բացառել են ու նշել, որ ավելի հավանական է, որ նրանց որդին ողջ է...

Այս հարցով հանդիպել են անգամ այն ժամանակ դեռևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ... Ու սկսվել են սպասումները. թեթև հույս է արթնացել ծնողների մոտ, որ գուցե որդին ողջ է կամ գերության մեջ է... 

Սակայն այս հույսը մարել է, երբ գործով ԱԱԾ և Քննչական են դիմել դեպքը բացահայտելու համար, բայց նրանց առաջնորդել են մեկ այլ աշխատասենյակ և այլ ուղղվածությամբ հարցեր են տվել:

«Հարցրին, հա՞յրն է ԴՆԹ տվել, ասացի՝ այո, ասացին՝ ո՞վ է Ձեզ դրսում սպասում, ասացի՝ քույրս, ասացին՝ լավ, ազատ եք... հարցրեցի՝ համընկնո՞ւմ կա, չէին ուզում ասել, հետո պատասխանեցին, որ հա՝ ունենք համընկնում... դա որդուս մահից հետո 195-րդ օրն էր»,-պատմում է մայրը:

Նա նկատում է, որ որդին ատամների խնդիր է ունեցել, ու խնդրել է նայեն, թե ԴՆԹ-ով համընկնող դին ունի՞ նման խնդիր, երբ դրական պատասխան է ստացել՝ կոտրվել են մոր բոլոր հույսերը:

«Էլի մի փոքր հույս էի փայփայում, մտածում էի՝ սխալմունք կարող է լինել, հնարավոր է՝ գերի է որդիս, բայց, փաստորեն, չէ, սխալ չէր»,- հուզված ու արցունքոտ աչքերով պատմում է մայրը:

Շուշան Թամազյանը նկատում է, որ որդու դիահերձումն ավելի վաղ է եղել՝ հոկտեմբերի 9-ին: Որդին ոչ մի վառված տեղ չի ունեցել, մինչդեռ ծնողներին անընդհատ խաբել են, թե դին այրված է, ու դա է պատճառը, որ դեռևս չեն կարողանում հաստատել, թե համապատասխանո՞ւմ է արդյոք ԴՆԹ-ն...

«Հասկանո՞ւմ եք՝ իրենք նոր են հասնում էն առաջին օրերի զոհվածների դիերին: Էս որ մեր մայրերն իրենց կոտորում են, թե անհետ կորած են, գերին են.. ես արդեն պարզ գիտակցում եմ, իմ երեխու դեպքից հետո, որ շատ քիչ մասն է գերի ու անհետ կորած լինելու: Ճիշտ է ասում էդ խաբեբա, սրիկա Նիկոլը, որ ասում է, թե ձեր երեխաներին մորգերում փնտրեք. ճիշտ է ասում, ինքը գիտի իր կառավարած երկիրը, որտեղ ոչ մի 100 տոկոսանոց կառույց չկա, որն իր գործը լավ իմանա: Էս 6,5 ամիս է՝ մենք գնում ենք «Հերացի», ասում ենք՝ հնարավո՞ր է մի անկյունում մնացած դի լինի, որի վրա չեք աշխատել, չեք նկատել, ասում են՝ չէ, չի կարող նման բան լինել, բա որ չէ՝ ունեք արդեն նմուշառու, դիահերձված դի է, ինչո՞ւ չէին ասում... ուրիշ բան մասունք լիներ՝ կհասկանայի, բայց ճանաչելի դիեր են բերել, դժվա՞ր էր հերձումից հետո տեղյակ պահել և հանձնել դին»,- ասում է մայրը: 

Նրան վրդովել է նաև Փաշինյանի արձագանքը ծնողներին, ովքեր դժգոհել են, որ չեն կարողանում անընդհատ գնալ-գալ և խնդրել են գտնել ու իրենց հանձնել որդիների դիերը:

Փաշինյանն ասել է, թե ինչո՞ւ են դժգոհում գնալ-գալուց, ամիսը 300 հազար դրամ ենք տալիս...

«Այսինքն, եթե դու փող ես տալիս՝ պետք է ծնողին այդ ճանապարհներին մաշես ու նրա հոգեկան ապրումների հետ խաղա՞ս (լացում է)... գիտե՞ք՝ երբ գտանք դին, այդ պահին հանգստություն գտա, որ երեխուս մարմինը գոնե գտել եմ, որ այլևս անորոշ վիճակում չեմ... մտածում էի՝ երեխես ողջ է (չի կարողանում զսպել արցունքները), ի՞նչ երեխա եմ կորցրել, ինչ պատվախնդիր ծառայող, բոյով-բուսաթով, ու իրենք թքած ունեն մեր ու մեր երեխեքի վրա»,- լացում է մայրը:

Նա նկատում է, որ դիակը ուղարկելիս անգամ անունն են գրել ու հետը ուղարկել, մինչդեռ այստեղ արդեն, անբարեխիղճ աշխատանքի պատճառով միայն 6.5 ամիս հետո են հուղարկավորել որդուն:

2020 թ. սեպտեմբերի 30-ին զոհված զինվոր Միշա Գրիգորյանին հուղարկավորել են  այս տարվա ապրիլի 16-ին, հայրենի գյուղում՝ Մղարթում:

Մայրն ասում է, որ որդին, իհարկե, արժանի էր «Եռաբլուրում» հուղարկավորվելու, բայց հեռավորությունը պետք է բաժաներ իրենց ու շիրմին այցելելու համար խնդիրներ առաջացներ:

Միշայի նպատակները

Միշայի նպատակների մասին խոսելիս մայրը ոգևորում է, կարծես շուտով պետք է վերադառնա ծառայությունից ու կյանքի կոչի դրանք.

Բարձրագույն էր ուզում սովորել, նպատակներ շատ ուներ: Նա շատ նպատակներ ուներ կապված նաև եղբոր հետ՝ երկամյա Գոռի, ու շատ էր ուզում, որ Գոռը կրթված մարդ դառնա: Ինքն էլ էր ուզում սովորել, եղբորն էլ օգնել, որ լավ կրթություն ստանա:

Նա մտածում էր, որ այն, ինչից ինքը հետ է մնացել, պետք է օգնի, որ եղբայրն ունենա և հասնի ամեն ինչի:

Ուրախանում էր եղբոր ձեռքբերումներով...

Ոգևորված պատմում է մայրն ու լռում... հոգոց է հանում.

«Ամեն ինչ վերջացավ...»:

Արմինե Մկրտումյան