«Սյունիքի» գործով մեղադրյալն ազատ է արձակվել. փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատարանը, ի դեմս դատավոր Վահե Միսակյանի, ազատ է արձակել «Սյունիքի» գործով մեղադրյալ Մելս Հայկի Հայրապետյանին, ում հայրը նույնպես ազատարզրկվել էր նույն գործով և դատավոր Տ.Գրիգորյանի որոշմամբ ազատ էր արձակվել։
Այս մասին հայտնում է փաստաբան Միքայել Շխիմյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին մեկ տասնյակից ավելի սյունեցին