«Հականիկոլական» գրառումներով կիսվելու համար գործից ազատված քննիչը դատարանից պահանջում է իրեն վերականգնել աշխատանքում
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության նախկին ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քննչական կոմիտեի։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Անդրանիկ Անտոնյանը դատարանից պահանջում է իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչել եւ իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին պաշտոնայի դրույքաչափն իր օգտին գանձել։