Քաջարանի քաղաքապետին կանչել են ՔԿ. նրա մեղադրանքը փոփոխել են
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին ՔԿ էին կանչել մեղադրանքը փոփոխելու նպատակով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Կանչել էին նույն գործով, որից այդպես էլ գլուխ չհանեցինք։ Հիմա կանչեցին ու փոխեցին մեղադրանքը։ Ըստ նոր մեղադրանքի՝ ստացվում է, իբր, Մանվել Փարամազյանը կազմակերպել է ինչ-որ մեկի առևանգում»,-ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում