Այժմ աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին գրում է ադրբեջանական Minval.az-ը։
Ալիևը մասնավորապես ասել է, որ Ադրբեջանը մտադիր է կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում:
«Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մաս:
Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն»,-ասել է Իլհամ Ալիևը: