Ուկրաինայում 16-ամյա տղան սպանել է իր ծնողներին և 8-ամյա եղբորը
Կիեւում ոստիկանությունը բերման է ենթարկել 16-ամյա դեռահասի ՝ ծնողների եւ 8-ամյա եղբոր սպանության մեջ կասկածանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ուկրաինայի ոստիկանության Կիեւի վարչության մամուլի ծառայությանը:
Ոստիկանությունում ստացված ահազանգից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են բնակարանի սեփականատերերի և նրանց փոքր որդու մարմինները:
Զոհվածների 16-ամյա որդին կասկածվում էր սպանության մեջ: Նա բերման է ենթարկվել: Տղայի մոտ հայտնաբերվել է դանակ: Ավելի ուշ պարզվեց, որ վիճաբանության ժամանակ տղան դանակով հարձակվել է ծնողների վրա, ապա սպանել եղբորը: Հանցագործությունը կատարելուց հետո կասկածյալը ևս մի քանի օր բնակարանում է ապրել զոհերի հետ: