Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին։ Պեսկովի խոսքով` Կրեմլը միշտ էլ ողջունում է խոսակցության ցանկությունը:
Պեսկովը նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել այս հանդիպման օրակարգի մասին շատ ավելի մանրամասներ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ Կիևը դեռևս հստակ չի առաջարկել հանդիպման վայրը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Զելենսկկին ասել էր, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել ռուսաց լեզվի, ինչպես նաև Ուկրաինայում եկեղեցու իրավիճակի մասին հարցերը։