Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ նրանք պատրաստվում են հստակ քայլերի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az-ը։
Էրդողանը մասնավորապես նշել է․ «Մենք հեռախոսազրույց ենք ունեցել Ադրբեջանի նախագահի, եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ, Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրերի կատարման և համատեղ քայլերի մասին»։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին Ղարաբաղում հիանալի պատասխան է տալիս բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ որպես լուծում էին ներկայացնում անվճռականությունը։
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ առաջիկա օրերին իրենք ավելի են հստակեցնելու այն քայլերը, որոնք ձեռնարկելու են այդ համատեքստում։