Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմից պետք է խուսափեք. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմից հնարավոր է և պետք է խուսափել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Եթե դա կախված է մեզանից և աշխարհազորայիններից, որքանով մենք կարող ենք հասկանալ նրանց սկզբունքային մոտեցումները, այդ դեպքում պատերազմից հնարավոր է և պետք է խուսափել»,-ասել է Լավրովը:
Փետրվարի վերջին Դոնբասում զինված բախումներն ավելացան: Կողմերը միմյանց մեղադրում են լարվածության սրման մեջ:
Իրավիճակը գրավել է արտասահմանյան շատ երկրների ուշադրությունը: Արևմուտքը վերջերս անհանգստություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ենթադրյալ «ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ: Ընդգծենք, որ այս ֆոնին քննարկվում է երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին: