Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել Գազայի հատվածից
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու երկու անհաջող փորձ է գրանցվել: Այս մասին հայտնում են Իսրայելի պաշտպանության ուժերը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Գազայի տարածքում գտնվող ահաբեկիչները 2 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Երկու հրթիռներն էլ պայթել են Գազայում»:
Ավելի վաղ իսրայելական մեդիան հայտնել էր, որ հնարավոր հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող տագնապային ազդանշանները լսվել են Կիբուց-Կիսուֆիմում, որը գտնվում է Իսրայելի հարավում ՝ Գազայի հատվածի մերձակայքում: Հաղորդվել է նաև, որ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը Գազայի հատվածից չեզոքացրել է Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը: