Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք․ Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ստիպված եմ կրկին անդրադառնալ Արայիկ Հարությունյան կոչվող դավաճան ոչնչությանը:
Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն դու կրկին լծվեցիր դավաճան վիժվածքին ծախած հողերից, հազարավոր երիտասարդների արյունից մաքրելու սանիտարի գործին:
Հիշիր, որ մեկը լինի, քեզ մաքրի, քանզի նաև քո խղճի վրա են այն հսկայական կորուստները, որ կրեց հայ ժողովուրդը վերջին դավադիր պատերազմի ընթացքում»։