ՌԴ-ից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատար, մեկ ամիս է, վրացական սահմանային անցակետի հատուկ հսկվող տարածքում է․ թույլ չեն տալիս հատել սահման
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատար, 1 ամիս 2 օր է՝ վրացական սահմանային անցակետի հատուկ հսկվող տարածքում կանգնած է։ Մարտի 28-ից Վրաստանի սահմանապահներն առգրավել են վարորդների փաստաթղթերը՝ արգելելով նրանց առաջ շարժվել:
«Երբ տեղ հասանք՝ ասացին, որ օրենքներ են փոխվել, չեն կարող թույլ տալ, որ անցնենք, ու պահանջեցին ռազմական բեռների տեղափոխման թույլտվություն, քանի որ մեր փոխադրած բեռը համարվում է ռազմական բեռ, ու պետք էր Վրաստանի ՊՆ թույլտվությունը։ Փաստաթղթեր պահանջեցին, ներկայացրեցինք, դրանից հետո պետք է հանձնաժողովի քննարկմանը ներկայացնեին ու 15-օրյա ժամկետում պարտավորվում էին թույլ տալ։ Ժամկետը լրացել է ապրիլի 26-ին։ Ասել են, որ այսօր թույլ կտան սահմանը հատել, բայց չգիտենք՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարներից մեկի վարորդը։
Նրա փոխանցմամբ՝ իրենցից վերցրել են բոլոր փաստաթղթերը՝ սկսած անձնագրից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։