Զինված հարձակում` Չինաստանի մանկապարտեզներից մեկում. դանակահարվել է 16 երեխա
Չինաստանի Գուանսի Հսուանգ ինքնավար շրջանի Բեյլու քաղաքում անհայտ անձը հարձակվել է մանկապարտեզի վրա: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` 16 երեխա և երկու մանկավարժ դանակահարվել են: Տուժած երեխաներից երկուսը գտնվում են ծանր վիճակում:
Ոստիկանությունը հանցագործության վայրում բերման է ենթարկել հարձակվողին, նրա գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն: Այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: