Կորոնավիրուսով երկու հղի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Կորոնավիրուսային վարակով երկու հղի կին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր կարծիքով, եթե նրանց բարեկամները, ովքեր որ ռիսկի խմբի մեջ չեն ներառված, պատվաստված լինեին, այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին հայտնվի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: