Կայացավ ՀՀ այկիկենդո կարատեի Ազգային ֆեդերացիայի կազմակերպած հուշամրցաշար՝ նվիրված մեր հերոս նահատակներին
Ապրիլի 25 կայացավ ՀՀ այկիկենդո կարատեի Ազգային ֆեդերացիայի կազմակերպած հուշամրցաշար՝ նվիրված մեր հերոս նահատակներին։
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 250 մարզիկ։ Շքերթից հետո ցուցադրական գեղեցիկ ելույթներով հանդես եկան լավագույն սաները։
Երեկոյի ընթացքում, պարգևատրվեցին պատվավոր հյուրերը՝ Newspress.am լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Արիանա Հովսեփյանը, Նանե Արզումանյանը, Արկադի Շուշանյանը և Exclusive ընկերությունների հիմնադիր, Multi Fight Club-ի նախագահ՝ Ռոբերտ Ղազանչյանը:
Մենամարտերում հաղթանակած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և գավաթներով։