Բայդենը չի փորձել մեղադրել Թուրքիային, նրա նպատակն էր հարգել զոհերի հիշատակը. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այս մասին, ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա ընդգծել է, որ Բայդենի նպատակն էր հարգել զոհերի հիշատակը:
Նա նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում էին Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները: Բլինկենը նաև ասել է, որ հաշվի առնելով նախագահ Ջո Բայդենի հայտնի հայացքները, նրա հայտարարությունն այն մասին, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն էին, չպետք է անակնկալ դառնար: