Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգըՊապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանելՀաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա Այվազյան
Մամուլ

Իշխանություն՝ Հայաստանի դիմաց․ Նիկոլ Փաշինյանի առաջարկը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Մեր փոքր ու մեծ տարածաշրջաններում տեղի են ունենում ոչ սովորական իրադարձություններ, որոնք կարող են հեղափոխական վերաձևումների ենթարկել ռեգիոնը։

Իրան-Չինաստան, Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Չինաստան, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Ռուսաստան-ԵՏՄ… սա բազմաշերտ ու բազմագործոն հարաբերությունների ոչ ամբողջական շարքն է, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին և բոլորը՝ ընդհանրության մեջ, ազդեցություն ունեն և ունենալու են մեր տարածաշրջանում նոր իրողությունների ու ստատուս-քվոյի հաստատման վրա։ Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ակտիվ զարգացումները ռեգիոնալ բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար պարունակում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ՝ հնարավորություններ։ Հասկանալի է, որ տարածաշրջանային որևէ պետություն այս գործընթացում պետք է հանդես գա սպառնալիքները հնարավորինս չեզոքացնելու և հնարավորություններից առավելագույն օգուտներ քաղելու սկզբունքով։ Այս տեսանկյունից Հայաստանի վիճակը ողբերգական է։ Ոչ թե՝ որովհետև սպառնալիքներն անհուսորեն ավելի շատ են, քան հնարավորությունները, այլ այն պատճառով, որ Հայաստանում գործում է ինտելեկտուալ առումով անկարող իշխանություն, որի միակ խնդիրն այդ նույն իշխանության պահպանումն է։

Ակնհայտ է, որ վերը նշված բազմաշերտ հարաբերությունների ու հակադրությունների խորապատկերում որևէ պետություն կարող է շահած դուրս գալ միայն ճկուն, ադապտիվ, ռեակցիոն դիվանագիտության և այդ դիվանագիտությանը թիկունքային ապահովվածություն ստեղծող պետական համակարգի դեպքում։


Ահա այս հարթությունում է Հայաստանի իրավիճակը ընդհուպ մոտ ողբերգականին, քանի որ գործնականում մենք չունենք արտաքին քաղաքականություն ու դիվանագիտություն, եղածն էլ բուտաֆորիկ դեր ունի և գործում է այնքանով, որքանով անհրաժեշտ է Ռուսաստանին քծնելու, այդ քծնանքի քողի տակ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ստվերային մանր հարաբերություններ պահպանելու համար։ Հայաստանը չունի ինտելեկտուալ այն կառույցը, որը մեր շուրջը կատարվող աննախադեպ ակտիվ իրադարձություններում կարող է առնվազն համարժեք դիվանագիտական արձագանք ապահովել։

Համարժեք դիվանագիտության ու ինտելեկտուալ կարողությունների բացակայության իրողությունը ոչ թե պատճառ է, այլ հետևանք։ Ուստի կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այնպիսի իրավիճակում, որում դիվանագիտությունը վարվում է միջակ ուսանողի անբավարար կուրսային աշխատանքի մակարդակով։ Իսկ գուցե բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են մեր տարածաշրջանի մեծ առևտրում, անհրաժեշտ է եղել ու է, որպեսզի Հայաստանն այս փուլում ունենա հենց այսպիսի ամուլ ու անկար իշխանություն։ Այս հարցի պատասխանը կարող է լույս սփռել շատ մութ անցքերի, այդ թվում՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վրա։

Հասկանալի է, որ այսօր կուլմինացիային հասնող տարածաշրջանային մեծ խաղը համապատասխան կենտրոններում նախագծվել ու մշակվել է շատ վաղուց, տարիներ, գուցե տասնամյակներ առաջ։ Իսկ եթե դա այդպես է, ապա բացառելի՞ է արդյոք, որ այդ նախագծումներում տեղ է վերապահված եղել նաև Հայաստանում իշխանության փոփոխությանը։

Վստահաբար՝ ոչ։ Չնայած ռեգիոնալ այս խաղը մեծերի խաղ է, բայց Հայաստանն իր աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքով կարող էր կարևոր դեր ունենալ նոր ստատուս-քվոյի հաստատման գործում, եթե հանդես գար ոչ թե որպես աշխարհաքաղաքականության օբյեկտ, ինչպես հանդես է գալիս այսօր, այլ դիրքավորվեր որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ։

Հետևաբար՝ առնվազն քննարկելի է վարկածը, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական այս մեծ խաղի նախագծումներում առանձին բաժին նվիրված է եղել Հայաստանի սուբյեկտայնության զրոյացմանը և այնպիսի իշխանության հաստատմանը, որը կապահովեր այդ զրոյացումը։

Խաղը ոչ միայն չի ավարտվել, այլև թևակոխում է վճռորոշ փուլ։ Եվ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրականում անհրաժեշտ է դիտարկել հենց այս՝ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գլոբալ գործընթացների հարթությունում։

Ահա այդ հարթությունում դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունի այն ուժը, որն ապահովելու է Հայաստանի սուբյեկտայնության զրոյացման շարունակությունը՝ այդպիսով չխոչընդոտելով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մեծ խաղի ընթացքին ու ավարտին։ Այդ առումով, հաղթանակի ամենամեծ շանսն ունի Նիկոլ Փաշինյանը, ով ամենամեծ ներդրումն է ունեցել Հայաստանի սուբյեկտայնության ոչնչացման գործում և հիմա էլ անթաքույց պատրաստակամություն է հայտնում շարունակել դա՝ հանուն մեծ խաղի անխոչընդոտ ընթացքի՝ իր իշխանությունը պահպանելու դիմաց։

Իշխանություն, որը ձեռնտու է բոլոր այն կենտրոններին, ովքեր նախագծել են մեր մեծ ու փոքր տարածաշրջաններում ընթացող վերաձևումները՝ Հայաստանի շուրջ, բայց առանց Հայաստանի։

Հայաստանում նախկինում կայացած որևէ ընտրական գործընթացում աշխարհաքաղաքականությունը չի արտահայտվել այնքան ու այնպես, որքան այս արտահերթ ընտրություններում։

Իսկ դա նշանակում է, որ ընտրության ելքը որոշելու են ոչ միայն ու ոչ այնքան՝ ՀՀ հպարտ քաղաքացիները, որքան նրանք, ովքեր շահագրգռված են, որ ՀՀ քաղաքացիները հպարտության մասին հիշատակումներից շոյված զգալով՝ չնկատեն պետության կորուստը։

Ակնհայտ է, որ այս խճճված ու խրթին խաղում իրադարձությունները կարող են հայանպաստ ելք ունենալ միայն Հայաստանի սուբյեկտայնության վերականգնման դեպքում։ Իսկ դրա համար որպես նվազագույն պայման՝ անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունից հեռացվի նա, ով զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը, ինչը հակադարձ համեմատական է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։