Տիկի՛ն, ես ում չեմ սիրում՝ հոսանքազրկում եմ. Քոչարյանը՝ օպերատորին (տեսանյութ)
Ես խնդրում եմ Դուք կամերայով մի քիչ հեռու, հա՞, նստեք: Էդտեղ պատգամավորի տեղ ա, տիկին: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմելով «5-րդ ալիք»-ի կին օպերատոր Միլենա Պողոսովային ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Տիկին Լենա, Դուք հիմա պատգամավորի տեղում եք նստած: Նստեք լրագրողին... ես հիմա նիստը դադարեցնե՞մ: Կանգնեք էնտեղ, որտեղ Ձեզ նախատեսված է»,- ասաց Քոչարյանը:
Պողոսովան, ով հաճախ ռուսերենով է հաղորդակցվում, նրան ինչ-որ բան պատասխանեց, որը լսեցի չեղավ, բայց Քոչարյանը բաց չթողեց առիթը նրան նկատողություն անելու, թե՝ հայաստանում պետական լեզուն հայերենն է:
«Ես ում չեմ սիրում, հոսանքազրկում եմ»,- այս էլ երկրորդ անգամ իր չսիրած լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասում է Քոչարյանը: